«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տեղափոխությունը «Բավարիա» չի կայանա, հայտնում է Sky Sports–ը։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիները չեն վճարի 29 ամյա անգլիացու համար 100 միլիոն եվրո, քանի, որ նախատեսել են այդ գումարով գնել ավելի երիտասարդ հարձակվողի։
Հաղորդվում է, որ «Բավարիան» 100 միլիոն եվրո կվճարի «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի համար։
Քեյնի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։