«Արսենալը» ցանկանում է գնել «Քրիսթալ Փելասի» հարձակվող Վիլֆրիդ Զահային, ով ամռանը կդառնա ազատ գործակալ, քանի որ հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը իր ներկայիս ակումբի հետ։
Ինչպես հայտնում է լրագրող Սանտի Աունեն, «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խնդրել է ակումբի ղեկավարությանը որպեսզի գնեն Զահային:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն առաջնությունում խփել է վեց գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։