«Ռեալը» Ջուդ Բելինգհեմի գործարքում կարող է ներառել Բրահիմ Դիասին

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է Դորտմունդի «Բորուսիային» առաջարկել Բրահիմ Դիասին՝ նվազեցնելու Ջուդ Բելինգհեմի հավանական տրանսֆերի արժեքը, պնդում է Cadena SER-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա անգլիացին կարող է ևս մեկ մրցաշրջան մնալ «Բորուսիայում», քանի որ «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» չեն ցանկանում ամռանը նրա համար վճարել ավելի քան 150 միլիոն եվրո։

Դիասը երրորդ մրցաշրջանը վարձավճարով հանդես է գալիս «Միլանում»: Իտալական ակումբը նրան նախ վարձակալել է 2020 թվականին, իսկ հետո երկարաձգել պայմանագիրը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։