«Միլանը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողի ծառայություններով

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը հայտնվել է «Միլանի» դիտակետում, այս մասին գրում է Relevo-ն:

21-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի գալիս 2022 թվականի հունվարից, երբ Գրինվուդի ընկերուհին նրան մեղադրանք ներկայացրեց բռնաբարության համար: Երկու ամիս առաջ Գրինվուդին արդարացրեցին, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» նրան թիմի հայտացուցակ չվերադարձրեց, քանի որ իրավիճակի ներքին հետաքննությունն է անցկացնում:

Մեյսոն Գրինվուդի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հուլիս: