Լոնդոնի «Արսենալն» այս ամառ կփորձի ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպան Իսմայել Բենասերին, հայտնում է Calciomercato-ն:
Նշվում է, որ «Արսենալը» պատրաստ է գործարքի մեջ ներառել հարձակվող Ֆոլարին Բալոգունին, ով վարձավճարով հանդես գալով ֆրանսիական «Ռեյմսում» և հիանալի մրցաշրջան է անցկացնում:
25-ամյա ալժիրցի Բենասերը, ով 2015-17թթ. անցկացրել է«զինագործների» շարքում, հանդես է գալիս «Միլանի» կազմում։
Նրա աշխատանքային պայմանագիրը «ռոսոներիների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը, իսկ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 40 միլիոն եվրո: