«Վեսթ Հեմը» հետաքրքրված է «Չելսիից» վերջերս հեռացված Գրեհեմ Փոթերի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Վեսթ Հեմի» ղեկավարությունը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո բանակցություններ սկսել մասնագետի հետ:
Նշվում է, որ Փոթերը դժվար թե ստանձնի «Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնը, քանի որ թիմը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 31 միավորով 15-րդ տեղում է։