Հայտնի Goal պարբերականը հրապարակել է «Ոսկե Գնդակի» գլխավոր հավակնորդների լավագույն տասնյակը:
Ցանկը գլխավորում է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը երկրորդն է, իսկ ՊՍԺ-ի ևս մեկ ֆուտբոլիստ՝ Կիլիան Մբապպեն եզրափակում է լավագույն եռյակը:
Նկատենք, որ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման միայն 5-րդն է:
Ներկայացնում ենք «Ոսկե Գնդակի» գլխավոր հավակնորդների լավագույն տասնյակն ամբողջությամբ.
1. Լիոնել Մեսսի (Պարի Սեն-Ժերմեն)
2. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի)
3. Կիլիան Մբապպե (Պարի Սեն-Ժերմեն)
4. Վինիսիուս Ժունիոր (Ռեալ)
5. Կարիմ Բենզեմա (Ռեալ)
6. Վիկտոր Օսիմհեն (Նապոլի)
7. Խվիչա Կվարացխելիա (Նապոլի)
8. Կևին դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի)
9. Մարկուս Ռեշֆորդ (Մանչեսթեր Յունայթեդ)
10. Ռոբերտ Լևանդովսկի (Բարսելոնա)