Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Ա Սերիայի ընթացիկ առաջատար «Նապոլին» կմրցի Իտալիայի չեմպիոն «Միլանի» հետ: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը:
«Նապոլի». Ալեքս Մերետ, Ջովանի Դի Լորենցո, Ամիր Ռահմանի, Ժուան Ժեզուս, Օլիվեյրա, Ստանիսլավ Լոբոտկա, Էլիֆ Էլմաս, Պյոտր Զելինսկի, Իրվինգ Լոսանո, Խվիչա Կվարացխելիա, Վիկտոր Օսիմհեն։
«Միլան». Մայք Մենյան, Դավիդե Կալաբրիա, Ֆիկայո Տոմորի, Սիմոն Կյաեր, Տեո Էրնանդես, Սանդրո Տոնալի, Մարկ Կրունիչ, Բրահիմ Դիաս, Իսմայել Բենասեր, Ռաֆայել Լեաու, Օլիվյե Ժիրու:
Հիշեցնենք, որ առաջին խաղում երկրի գործող չեմպիոնը նվազագույն հաշվով տնային հաղթանակ էր տարել:
Պատասխան հանդիպումը կկայանա այսօր Նեապոլում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: