Այսօր և վաղը տեղի կունենան Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղերը:
Այսօր «Ինտերը» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Բենֆիկային», իսկ «Բավարիան»՝ «Մանչեսթեր Սիթիին»: Հայտնի են դարձել խաղերը սպասարկող մրցավարների անունները:
«Բավարիա» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպման մրցավար է նշանակվել ֆրանսիացի Կլեման Տյուրպենը, իսկ VAR-ի պատասխանատուն կլինի Ժերոմ Բրիսարը:
«Ինտեր» – «Բենֆիկա» խաղը կսպասարկի իսպանացի մրցավար Կառլոս դել Սերրո Գրանդեն, իսկ VAR-ի մրցավարը կլինի Խուան Մարտինես Մունուերան:
Հիշեցնենք, որ «Ինտերն» առաջին խաղում Լիսաբոնում 2-0 հաշվով հաղթել էր «Բենֆիկային», իսկ «Մանչեսթեր Սիթին» 3-0 հաշվով տանը պարտության էր մատնել «Բավարիային»:
Ապրիլի 19-ին կկայանան Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի մյուս երկու զույգերի պատասխան խաղերը: «Չելսի» – «Ռեալ» խաղի մրցավար է նշանակվել իտալացի Դանիելե Օրսատոն, իսկ «Նապոլի» – «Միլան» հանդիպումը կսպասարկի լեհ մրցավար Շիմոն Մարչինյակը:
Հիշեցնենք նաև, որ «Ռեալն» առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել էր «Չելսիին», իսկ «Միլանը» 1-0 հաշվով՝ «Նապոլիին»:
