Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ «Լայպցիգի» կիսապաշտպան Կոնրադ Լայմերը պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ, այս մասին տեղեկացնում է Sky Sport-ը:
25-ամյա ավստրիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Լայպցիգի» հետ ուժի մեջ է մինչև այս մրցաշրջանի ավարտը, ուստի Լայմերը մյունխենյան թիմին կմիանա անվճար՝ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում:
Ինչպես տեղեկացնում է պարբերականը, Լայմերը «Բավարիայի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր և Մյունխենում հանդես կգա մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը:
Կոնրադ Լայմերը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ: