«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան կերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, հայտնում է AS-ը։ Աղբյուրի համաձայն՝ որոշումն ընդունվել է Չավիի թիմի ղեկավարության և գլխավոր մարզչի հանդիպման ժամանակ:
Նշենք, որ ֆուտբոլիստը «Բարսելոնա» է վերադարձել «Մանչեսթեր Սիթիից»` 2021 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում նա կատալոնական թիմի կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։