«Բարսելոնայի» առանցքային երեք ֆուտբոլիստ վերադարձել է ընդհանուր խումբ: Կատալոնական ակումբի հարձակվող Ուսման Դեմբելեն, ինչպես նաև կիսապաշտպաններ Պեդրին և Ֆրենկի Դե Յոնգն ապրիլի 17-ին մարզվել են թիմի ընդհանուր խմբում։
Դեմբելեն ազդրի մկանային վնասվածք էր ստացել հունվարի 28-ին, Պեդրին՝ փետրվարի 16-ին, իսկ Դե Յոնգը խաղադաշտ դուրս չի եկել մարտի 19-ից։
Հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի ապրիլի 23-ին՝ սեփական հարկի տակ հյուրընկալելով Մադրիդի «Ատլետիկոյին»։