ՊՍԺ-ն միայն մեկ դեպքում կցանկանա գնել Ջուդ Բելինգհեմին

ՊՍԺն պատրաստ է ակտիվացնել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի շուրջ բանակցությունները՝ իր թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի ապագայի շուրջ անորոշության պատճառով, հայտնում է AS-ը:

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺն մտավախություն ունի, որ Մբապպեն կցանկանա հեռանալ թիմից։

Եթե ֆրանսիացին լքի ՊՍԺ-ն, ապա ակումբը կանի հնարավորինս, որպեսզի գնի Բելինգհեմին:

Նշենք, որ Բելինգհեմի տրանսֆերային արժեքը կազմում է 120 միլիոն եվրո: