Ժոան Լապորտան Լիոնել Մեսսիի ապագայի վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան տեղեկություն է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ակումբ հնարավոր վերադարձի մասին։

Երկրպագուների հետ զրուցելիս նախագահն ասել է, որ 35-ամյա ֆուտբոլիստը շուտով կվերադառնա «Կամպ Նոու»: Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է վերադառնալ կատալոնական գրանդ։

Այս մրցաշրջանում  արգենտինացին փարիզյան թիմի կազմում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում խփել է 19 գոլ և կատարել 18 արդյունավետ փոխանցում։