Կառլո Անչելոտտի. «Վստահ եմ, որ նա ցանկանում է կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալում»»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Տոնի Կրոսի ապագայի մասին.

Օրերս մամուլում լուրեր տարածվեցին ակումբի և 33-ամյա գերմանացու միջև նոր պայմանագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Համաձայնագիրը հաշվարկվելու է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։

«Կրոոսը լեգենդ է. Նա գերազանց ֆիզիկական և հոգեկան վիճակում է։ Վստահ եմ, որ նա ցանկանում է կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալում» և այնտեղ կավարտի այն»,- Անչելոտտիի խոսքը մեջբերում է Goal-ը