«Բավարիան» որոշել է չվաճառել կենտրոնական կիսապաշտպան Ռայան Գրավենբերխին և այդ մասին տեղեկացրել է ֆուտբոլիստին։
Ակումբը հուսով է, որ 20-ամյա ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում կկարողանա հաստատվել թիմի կազմում:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Գրավենբերխով հետաքրքրված է «Լիվերպուլը»:
Գրավենբերխը «Բավարիա» է տեղափոխվել «Այաքսից» 2022 թվականի ամռանը:
Այս մրցաշրջանում նա մյունխենցիների կազմում անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։