«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Այմերիկ Լապորտն այս ամառ կարող է հեռանալ ակումբից:
Ինչպես արդեն հաղորդվել է, նա դժգոհ է Խոսեպ Գվարդիոլայի թիմի հիմնական կազմում տեղը կորցնելուց, ուստի մտածում է իր ապագայի մասին։
Լրագրող Ջեք Գագանի կարծիքով՝ «Մանչեսթեր Սիթին» չի խանգարի կենտրոնական պաշտպանի հեռանալուն, եթե շահավետ առաջարկ ստանա:
Այմերիկ Լապորտն այս մրցաշրջանում անցկացրել է 17 հանդիպում: