Հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նոր պայմանագիր կնքելուն։ Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, հարձակվողը գոհ է «Օլդ Թրաֆորդում» ամեն ինչից և պատրաստ է շարունակել օգնել թիմին։
Առաջիկայում կողմերը կբանակցեն նոր համաձայնագրի շուրջ։ Կարմիր սատանաների հետ 25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2024 թվականի կեսերը։ Նա մանկունիանցիների կազմում հանդես է գալիս 2016 թվականի ամառվանից։
Ռեշֆորդն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։