Լիոնել Մեսսին որոշում է կայացրել

Լրագրող Ժոան Ֆոնտեսը սոցցանցի իր էջում հայտնել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»։

Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա արգենտինացին մտադիր է ամեն գնով վերադառնալ կատալոնական ակումբ, չնայած այն հանգամանքին, որ ՊՍԺ-ն իսկապես ցանկանում է պահել ֆուտբոլիստին և արդեն նրան համագործակցությունը երկարաձգելու առաջարկ է արել։

Այս մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:

Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։