Ժուաո Ֆելիշը կարող է մնալ Անգլիայում

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ժուաո Ֆելիշը վարձավճարով «Ատլետիկոյից» տեղափոխվեց «Չելսի»։

Լոնդոնյան ակումբը կցանկանար գնել 23-ամյա պորտուգալացու տրանսֆերը մրցաշրջանի ավարտին, սակայն պատրաստ չէ վճարել պահանջվող 100 միլիոն եվրոն։

Ըստ Fichajes-ի՝ «Չելսին» այլընտրանքային ծրագիր է մշակել՝ ակումբը կարող է գործարքի մեջ ներառել Ռոմելու Լուկակուին:

Այս դեպքում լոնդոնցիները ստիպված կլինեն «Ատլետիկոյին» վճարել 70 միլիոն եվրո:

Լուկակուն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ինտերում»: