Խուլիան Ալվարեսի ծառայություններով լոնդոնյան գրանդ է հետաքրքրվում

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը հայտնվել է մեկ այլ անգլիական ակումբի թիրախում։

Transfer News Central-ի համաձայն՝ արգենտինացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:

«Թոշակառուների» ղեկավարությունը ակնկալում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել 23-ամյա հարձակվողի տրանսֆերը։

Նրա տրանսֆերայի արժեքը գնահատվում է 50 մլն եվրո։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսը անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի հեղինակ (մեկը 11 մետրանոցից)։

Հարձակվողի և «քաղաքայինների» միջև գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2028 թվականի ամառ։