Արկադիուշ Միլիկը հստակ կողմնորոշվել է իր ապագայի հարցում

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Արկադիուշ Միլիկը ցանկանում է մշտական ​​հիմունքներով մնալ թիմում։

Հիշեցնենք, որ այս պահին լեհ ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս Մասիմիլիանո Ալեգրիի թիմում, իսկ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են ֆրանսիական «Մարսելին»:

Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքերով՝ «Յուվենտուսը» նույնպես ցանկանում է թիմում պահել Միլիկին։ Այդ իսկ պատճառով թուրինյան ակումբը պատրաս է վճարել Միլիկի հրաժարագինը՝ 7 միլիոն եվրոյի չափով։ 

Աղբյուրը նշում է, որ Միլիկը «Յուվենտուսի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականի ամառ։