Իտալիայի հավաքականի և «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն խոսել է այն մասին, թե որ թիմն է իրեն դուր գալիս Եվրոպայում, ինչպես նաև գովել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:
«Ինձ համար լավագույն ակումբը Լիոնել Մեսսիի ակումբն է՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի թիմը։ Թիմն ունի նաև աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստների տասնյակը։
Ամենագեղեցիկ և անընդհատ զարգացող ֆուտբոլը Խոսեպ Գվարդիոլայինն է։ Նա հանճար է։ Նա այս տարի հայտնաբերեց Սթոունսին որպես հենակետային կիսապաշտպան: Մոուրինյոն և Ալեգրին երբեք չեն կարող Գվարդիոլային հավասարվել»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում Marca-ն: