Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել թիմի կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի ապագայի վերաբերյալ։
Ինչպես հայտնի է դարձել AS-ի լրագրողներին, «արքայական» ակումբը չի բաժանվի նրանից։
Ավելի վաղ մամուլում հաղորդվում էր ֆուտբոլիստի նկատմամբ այլ գրանդների հետաքրքրության մասին։
«Մերսիսայդցիները», պատրաստ են կիսապաշտպանի համար վճարել 80 մլն եվրո։
Չուամենին ակումբում հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ։