Իսկոյի գործակալները ֆուտբոլիստի ծառայություններն են առաջարկել իտալական երկու ակումբների

Իսպանացի ֆուտբոլիստ Իսկոյի գործակալները ֆուտբոլիստի ծառայություններն են առաջարկել «Լացիոյին» և «Միլանին», հայտնում է CalcioMercato-ն:

Աղբյուրի համաձայն՝ ակումբները հրաժարվել են պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա իսպանացու շրջապատը կապ է հաստատել «Ռոմայի» հետ, սակայն հստակ պատասխան չի եղել։

Նշենք, որ Իսկոն ներկա պահին ազատ գործակալի կարգավիճակ ունի: