Անգլիական գրանդը պատրաստ է Խվիչա Կվարացխելիայի համար վճարել 130 մլն․ եվրո

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով, հայտնում է Fichajes-ը:

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 22-ամյա վրացու համար առաջարկել 130 մլն եվրո։ «Լիվերպուլը» լուրջ վերակառուցման մեջ է վատ մրցաշրջանից հետո:

Այս մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։