Իտալական «Միլանը» չի գնի «Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստին, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Ներկայումս 22-ամյա ամերիկացին վարձավճարով խաղում է «ռոսոներիների» կազմում։
Իտալական ակումբի ղեկավարները չեն նախատեսում ակտիվացնել ֆուտբոլիստին 20 միլիոն եվրոյով գնելու տարբերակը։
Հիշեցնենք, որ Սերժինյո Դեստի գործող համաձայնագիրը կատալոնական «Բարսելոնայի» հետ հաշվարկված է մինչեւ 2025 թվականը։