Մեյսոն Մաունթը մոտ է պայմանագիրը երկարաձգելուն

«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը մոտ է լոնդոնցիների հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է 90min-ը:

Աղբյուրի համաձայն, «Չելսիի» ղեկավարությունը կարծում է, որ կիսապաշտպանին կոգևորվի այն ղեկավարներից մեկի ղեկավարությամբ աշխատելու հեռանկարը, ով կարող է գլխավորել «Չելսին» հաջորդ մրցաշրջանում՝ Յուլիան Նագելսմանին, Լուիս Էնրիկեին կամ Մաուրիսիո Պոչետինոյին: Այժմ թիմը մարզում է Ֆրենկ Լեմպարդը, ով պայմանագիր է կնքել մինչև այս ամառ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա կիսապաշտպանին հավակնում է «Լիվերպուլը»։ Այս մրցաշրջանում Մաունթն անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: