Մադրիդի «Ռեալի» երկու առանցքային ֆուտբոլիստներ բաց կթողնեն թիմի առաջիկա հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Վինիսիուս Ժունիորը և Տոնի Կրոսը բաց կթողնեն Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի «Կադիսի» հետ հանդիպումը, հայտնում է Cope-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստները չեն խաղա մկանային գերծանրաբեռնվածության պատճառով։ Ֆուտբոլիստները բաց են թողել «սերուցքայինների» նախախաղային մարզմանը։

Խաղը կկայանա ապրիլի 15-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23.00-ին