«Յուվենտուսի» տնօրեն Ֆրանչեսկո Կալվոն խոսել է թուրինցիների հարձակվող Դուշան Վլահովիչի ապագայի մասին.
«Մենք կասկած չունենք, որ Դուշանը մեր ներկա և ապագա նախագծի կարևոր մասն է՝ չնայած բոլոր խոսակցություններին:
Մենք տեսնում ենք, թե որքան քրտնաջան է նա աշխատում ամեն օր մարզումների ժամանակ, ուստի լավատես ենք»,- Կալվոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սերբ հարձակվողը ցանկանում է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։
Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: