Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը մրցեց «Սևիլիայի» հետ։
Համառ և դիտարժան պայքարում թիմերը չպարզեցին հաղթողին, խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ Նշենք, որ առաջին խաղարկեսից հետո «Սևիլիան» պարտվում էր՝ 0-2 հաշվով։
Երկրորդ խաղարկեսում իսպանական ակումբն իսկական սխրանք գործեց՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։ Անգլիական ակումբի կազմում ինքնագոլերի հեղինակներ դարձան թիմի պաշտպաններ՝ Թայրել Մալասիան և Հարի Մագուայրը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի՝ 20-ին՝ Իսպանիայում։
ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա․
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սևիլիա» 2:2 (2:0)
1:0 Մարսել Զաբիտցեր (14)
2:0 Մարսել Զաբիտցեր (21)
2:1 Թայրել Մալասիա (84, ինքնագոլ․)
2:2 Հարի Մագուայր (90+2, ինքնագոլ․)
Խաղի տեսությունն՝ այստեղ