«Չելսիի» ղեկավարությունը Յուլիան Նագելսմանին հրավիրել է հարցազրույցի

«Չելսիի» ղեկավարությունը հարցազրույցի է հրավիրել գերմանացի մարզիչ Յուլիան Նագելսմանին, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա մասնագետին հնարավորություն կտրվի անձամբ ներկայացնելու իր գաղափարները։ Նախկինում հարցազրույցի էր հրավիրվել իսպանացի Լուիս Էնրիկեն, ով լավ տպավորություն է թողել։

Նշենք, որ Նագելսմանն ու Լուիս Էնրիկեն համարվում են լոնդոնցիների նոր մարզչի գլխավոր ֆավորիտները։