«Չելսին» երկարաձգել է Էնցո Ֆերնանդեսի հետ գործող պայմանագիր ժամկետը

«Չելսին» օգտվել է Էնցո Ֆերնանդեսի հետ պայմանագիրը ավտոմատ երկարաձգելու տարբերակից:

Կիսապաշտպանը լոնդոնյան ակումբի շարքերը համալրել է հունվարին՝ տեղափոխվելով պորտուգալական «Բենֆիկայից» 121 միլիոն եվրոյի դիմաց։

Արգենտինացու համաձայնությունը հաշվարկված էր մինչև 2031 թվականը, սակայն դա բավարար չէր «Չելսիի» ղեկավարությանը։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Սեզար Լուիս Մերլոն, «Չելսին» արդեն ակտիվացրել է կիսապաշտպանի հետ պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակը։

Այժմ ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2032 թվականի հունիսը։