Բուկայո Սակա. «Տղաները շատ հիասթափված էին խաղից հետո»

«Արսենալի» հարձակվող Բուկայո Սական խոսել է ԱՊԼ-ի 30-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ հանդիպման մասին (2:2):

«Տղաները շատ հիասթափված էին խաղից հետո, քանի որ բոլորս ուզում էինք հաղթել: Բայց մենք չենք կարող դա փոխել, ուստի պետք է մեր ուշադրությունը ուղղենք «Վեսթ Հեմի» խաղին: Դա իսկապես կարևոր է լինելու, մենք բոլորս դա գիտենք, ուստի կփորձենք պատրաստ գալ դրան, տալ առավելագույնը և երեք միավոր վաստակել։

Չեմ պատրաստվում ասել, որ գոհ եմ «Լիվերպուլին» վաստակած մեկ միավորից։ Մենք ուզում էինք գնալ այնտեղ և երեք միավոր վաստակել։

Սա մարզադաշտ է, որտեղ ես երբեք չեմ հաղթել, ուստի կարծում էի, որ դա լավ հնարավորություն կլինի վերջապես դա անելու, բայց մեզ չհաջողվեց»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։