Մանուել Նոյերի առողջական վիճակի մասին նոր տեղեկություն կա

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը սկսել է մարզվել գնդակով, հայտնում է Bild-ը։ Հրատարակության համաձայն՝ 36-ամյա գերմանացի դարպասապահը տպավորիչ տեմպերով է առաջադիմում և աստիճանաբար վերականգնվում է։

Մանուել Նոյերը դեկտեմբերի 10-ին լեռնադահուկային հանգստավայրում հանգստանալիս կոտրել է ոտքը և շարքից դուրս է մնացել մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Փորձառու դարպասապահն այս մրցաշրջանում Բունդեսլիգայում ընդամենը 12 խաղ է անցկացրել, իսկ վերջին անգամ «Բավարիայի» կազմում հանդես է եկել նոյեմբերի 12-ին իր նախկին թիմի՝ «Շալկե-04» դեմ:

Հիշեցնենք, որ «Բավարիան» 27 տուրից 58 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: