ԱՊԼ–ի բոլոր թիմերը քվեարկել են բուքմեյքերական ընկերությունների գովազդները չցուցադրել իրենց մարզաշապիկների առջևի մասում, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը։
Այս որոշումը պայմանավորված է բուքմեյքերական գովազդը նվազեցնելու ցանկությամբ։ Այնուժի մեջ կմտնի 2025/26 մրցաշրջանի ավարտից հետո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բուքմեյքերական գովազդը կմնա միայն ֆուտբոլային շապիկների թևերին։
Բուքմեյքերները ներկայումս Պրեմիեր Լիգայի 20 թիմերից ութի տիտղոսային հովանավորներն են՝ «Էվերթոն», «Ֆուլհեմ», «Բորնմութ», «Բրենտֆորդ», «Վեսթ Հեմ», «Լիդս», «Նյուքասլ» և«Սաութհեմփթոն»: