Ն’Գոլո Կանտեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Ն’Գոլո Կանտեն պատրաստվում է նոր պայմանագիր կնքել «Չելսիի» հետ։ Այս մասին հայտնի են դարձել Le Parisien-ի լրագրողներին։

Աղբյուրը նշում է, որ ֆրանսիացի կիսապաշտպանը կմնա «թոշակառուների» ճամբարում՝ չնայած Անգլիայի Պրեմիեր Լիգայի մյուս ներկայացուցիչների հետաքրքրությանը։

Կանտեի ծառայություններով հետաքրքրված են «Թոթենհեմն» ու «Արսենալը»։

Կանտեն «թոշակառուների» գույները պաշտպանում է 2016 թվականից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկվում է մինչև ընթացիկ մրցաշրջաի ավարտը։