«Բարսելոնան» հաջորդ ամառ կարող է լրացուցիչ եկամուտ ստանալ։ Mundo Deportivo-ն հայտնում է, որ եթե «Լայպցիգը» վաճառի կիսապաշտպան Իլաիշ Մորիբային, ապա ակումբը կստանա գործարքի ընդհանուր արժեքի 10%-ը:
Գերմանական թիմն այժմ վճռական է տրամադրված Մորիբայից բաժանվելու հարցում: Ֆուտբոլիստն այս մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Վալենսիայում»։