Չավի․ «Նրանք վանկարկում էին Լիոնել Մեսսիի անունը երկու խաղ շարունակ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է, որ ակումբի երկրպագուները Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ խաղում (0:0) վանկարկել են Լիոնել Մեսսիի անունը։

«Երկրպագուները գնահատում են այն վայրը, որտեղ մենք գտնվում ենք։ Լեոն հուսադրված է: Նրանք վանկարկում էին նրա անունը երկու խաղ շարունակ։ Տեսնենք, արդյոք դա տեղի կունենա: Մենք կենտրոնացած ենք այս մրցաշրջանի վրա, պետք է հաղթենք Լա Լիգան»,- Չավիի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» կապի մեջ է ՊՍԺ-ի հարձակվող Մեսսիի շրջապատի հետ՝ քննարկելու «Կամպ Նոու» հնարավոր վերադարձը, իսկ նախագահ Ժոան Լապորտան արդեն արտաքին հովանավորներ է փնտրում՝ տրանսֆերը ֆինանսավորելու համար։