Խուան Պոլկան անունով երկրպագուն կարողացել է հանդիպել իր կուռքի՝ Լիոնել Մեսսիի հետ։ Տղան եկել է Փարիզ և կարողացել է պարզել արգենտինացի ֆուտբոլիստի բնակության մոտավոր վայրը վարսավիրի միջոցով, ով ժամանակին աշխատել է Մեսսիի տանը։
Խուանը գտել է Մեսսիի տունը և մոտ տասը ժամ սպասել ֆուտբոլիստի հետ հանդիպման։ Տղան գրեթե հուսահատվել է, երբ պահակները սպառնացել են նրան ոստիկանություն կանչել, սակայն ինչ-որ պահի հայտնվել է նրա կինը՝ Անտոնելան, ով Խուանին հրավիրել է տուն։
«Առաջին բանը, որ տեսա, Մեսսին էր, որ իմ դիմաց կանգնած էր շորտերով և հողաթափերով: Եվ նա մեզ ասաց. «Բարև Ձեզ», – երկրպագուի խոսքերը մեջբերում է Infobae-ը։
Խուանին տուն են հրավիրել ոչ միայնակ, այլ իրեն միացած մեկ այլ երկրպագուի հետ՝ նա նկարի տեսքով նվեր էր բերել Մեսսիին։
Լեոն լուսանկարվել է երկրպագուների հետ և ինքնագրեր տվել նրանց։