«Վալենսիայի» դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին էլ ավելի է մոտեցել Անգլիա տեղափոխվելուն։ Ըստ 90min-ի, այս պահին վրացի դարպասապահի գործակալները բանակցություններ են վարում միանգամից չորս թիմի հետ՝ դրանք են Լոնդոնի «Չելսին» և «Թոթենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լեսթերը»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վրացու նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունն են ցուցաբերում հենց «աղվեսները»։
Մամարդաշվիլին ծնունդով թբիլիսցի է, նա 2022 թվականից մշտական հիմունքներով հանդես է գալիս իսպանական «Վալենսիայում»՝ տեղափոխվելով Թբիլիսիի «Դինամոյից»։