Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է պայմանագիրը Յուլիան Բրանդտի հետ

Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է պայմանագիրը թիմի գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտի հետ, գրում է ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերի միջև կնքված նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Բրանդտը դորտմունդյան գրանդի կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: