Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։ Այս մասին հայտնում են El Nacional-ի լրագրողները։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, «Լիվերպուլը» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով։
«Մերսիսայդցիները» ցանկանում են ձեռք բերել Օրելիենին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Մադրիդի «Ռեալն» իր հերթին պատրաստ է բաժանվել կիսապաշտպանից, եթե նրա համար վճարեն 70 միլիոն եվրո։
Անգլիական ակումբը պատրաստ է նույնիսկ 80 միլիոն վճարել:
23-ամյա պաշտպանի պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ ավարտվում է 2028 թվականի ամռանը։