ՊՍԺ-ն նոր պայմանագիր կկնքի թիմի ֆուտբոլիստի հետ

ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը հայտարարել է, որ բանակցություններ է վարում թիմի հետ նոր պայմանագրի շուրջ։

«Հուսով եմ, որ դա շուտով տեղի կունենա: Մենք վերջնական փուլում ենք և քննարկում ենք վերջին մանրամասները»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ: