Մարսել Զաբիցերի ապագայի հարցում հստակություն կա

«Բավարիայի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը մտադիր է այս ամառ լքել մյունխենյան ակումբը։

Հիշեցնենք, որ այժմ ավստրիացին վարձավճարով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: Ֆուտբոլիստն իրեն շատ հարմարավետ է զգում «Մանչեսթեր Յունայթեդում» և կցանկանար մնալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում։

Լրագրող Քերի Հաուի խոսքով՝ Զաբիտցերը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո մշտական ​​հիմունքներով կլքի «Բավարիան»: