Չավի. «Լա Լիգայում հաղթանակն է, որ ակումբին կայունություն է հաղորդում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իսպանիայի առաջնությունում հաղթելու կարևորության մասին.

«Խոսքը առաջնությունում հաղթելու մասին է: Ես սա չեմ հասկանում։ Լա Լիգայում հաղթելը զարմանալի է.

«Բարսան» իր պատմության ընթացքում հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում։

Մեզնից պահանջում են հաղթել Չեմպիոնների Լիգայում, բայց Լա Լիգայում հաղթանակն է, որ ակումբին կայունություն է հաղորդում։

Հիշում եմ, որ Զիդանը Չեմպիոնների Լիգայում հաղթելուց հետո ասում էր, որ «Ռեալի» նպատակը Լա Լիգան հաղթելն է։

Մենք գնահատում ենք այն, ինչ մեզ հաջողվում է անել, մեր մրցակիցը Մադրիդի «Ռեալն» է, նրանք շատ ուժեղ թիմ են։

Այժմ մեզ համար Լա Լիգայում հաղթելն այլևս արտառոց բան չի թվում»,- ասել է Չավին: