Ռոմելու Լուկակուն միայն մեկ պայմանով կվերադառնա «Չելսի»

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն պատրաստ է մրցաշրջանի ավարտից հետո վերադառնալ «Չելսի», սակայն միայն մեկ պայմանով, որ ակումբը կգլխավորի Անտոնիո Կոնտեն։

Հաղորդվում էր, որ լոնդոնցիները ցանկանում են մասնագետի հրավիրել ակումբ գլխավոր մարզչի պաշտոնին՝ Գրեհեմ Փոթերի հեռանալուց հետո։ Թիմը ներկայումս մարզում է Ֆրենկ Լեմպարդը։

Լուկակուն «Ինտերում» խաղում է վարձավճարով «Չելսիից»: 2021 թվականի ամռանը բելգիացին 113 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց լոնդոնյան ակումբ, սակայն առաջին մրցաշրջանում չկարողացավ արդարացնել սպասելիքները։