Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան չի ցանկանում լքել ակումբը, գրում է լրագրող Ալֆրեդո Մարտինեսը:
Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Ալբան, գոհ է ակումբում իր կարգավիճակից:
Ընթացիկ մրցաշրջանում Ալբան մասնակցել է 23 խաղի, խփել 1 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: