ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել առավոտյան մարզման ժամանակ։ Նա ազդրի հետ կապված խնդիրներ ուներ։ Այս մասին ասել է թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն։
«Մբապեն ընդհատել է մարզումը ազդրի շրջանում առաջացած անհարմարության պատճառով։ Բայց դա չի վտանգում նրա մասնակցությունը «Նիցայի» հետ հանդիպմանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գալտիեն:
ՊՍԺ-ի հանդիպումը Նիսի հետ կկայանա վաղը՝ ապրիլի 8-ին, Ալյանց Ռիվիերայում։ Մեկնարկը՝ Մոսկվայի ժամանակով 22.00-ին։
29 տուրից հետո ՊՍԺ-ն 66 միավորով գլխավորում է Ֆրանսիայի Լիգա 1-ը՝ 6 միավորով գերազանցելով «Լանսին» և «Մարսելին»: