«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է լրագրող Լյուիս Միգելսանտը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը պատրաստ է չնչին աշխատավարձ ստանալ կատալոնական ակումբում՝ հանուն այնտեղ խաղալու համար։
Օբամեյանգը վստահ է, որ կկարողանա կատարյալ մարզավիճակ ձեռք բերել «Բարսելոնայում», ուստի առաջնահերթությունը տալիս է իսպանացիներին, թեև գաբոնցով հետաքրքրված են նաև այլ թոփ ակումբներ։
33-ամյա Օբամեյանգը «Բարսելոնայում» խաղացել է 2022 թվականի հունվարից սեպտեմբեր: Այս պահին ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Չելսիին»։